Ուկրաինայի ազգային ոստիկանությունը չի պարզել լրագրող Պավել Շերեմետի սպանության դրդապատճառը, հայտարարել է ոստիկանության պետ Խատիա Դեկանոիձեն, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն:

«Սպանության դրդապատճառը պարզվում է, սակայն առայժմ, ցավոք, առանձնապես առաջընթաց չկա»,- ասել է նա:

Դեկանոիձեն նաեւ նշել է, որ այս պահին դիտարկվում է տեղի ունեցածի չորս վարկած: