Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի լուսանկարը, որում նրանք G20 գագաթնաժողովի ժամանակ սառը հայացքներ են փոխանակում, Reddit պորտալի ֆոտոշոփ-մարտի մեջ է հայտնվել:
Օգտատերերը պատկերացրել են, թե երկու երկրների առաջնորդներն էլ ինչպիսի իրավիճակներում կհանդիպեն անբարյացակամ հայացքներով: Reddit-ի օգտատերերի ենթադրությամբ՝ Պուտինը եւ Օբաման կարող էին ռինգի մրցակիցներ լինել կամ իրար թշնամի ամերիկյան Bloods եւ Crips բանդիտական խմբավորումների ներկայացուցիչներ:
Lenta-ի փոխանցմամբ՝ ոմանք որոշել են, որ նախագահները հրաշալի ամբողջականությամբ կդիտվեին Հոգվարթսի տարբեր ֆակուլտետների երիտասարդ կախարդների կերպարում:

































