Ժնեւում ընթանում է Կոմիտեի նստաշրջանը, որին հանձնարարված է հետեւել Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին եվրոպական կոնվենցիայի իրականացմանը (Էսպո):

Ներկայիս նստաշրջանին Կոմիտեի անդամները կքննարկեն  խորը ջրային «Դանուբ-Սեւ ծով» ջրանցքի շինարարության եւ Տովենյան ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման կապակցությամբ Ուկրաինայի ձեռք առած միջոցները: 

Կոմիտեն կքննարկի Սերբիայի  պլանավորած` գորշ ածխով աշխատող էլեկտրակայանի շինարարությունը երկրի հյուսիս-արեւելյան մասում` Դանուբ գետի վրա, Ռումինիայի հետ սահմանին: Կոմիտեի անդամները կվերլուծեն, թե Հայաստանն ինչ է արել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շինարարության էկոլոգիական հետեւանքների գնահատման համար: 

Օրակարգում նաեւ Բելառուսի եւ Լիտվայի գործողություններն են, որոնք վերաբերում են Օստրովեցկի ատոմային էլեկտրակայանին: