ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն վարժվել է, որ իր արտասահմանյան այցերը ստվերվում են ահաբեկչություններով կամ ոստիկանության հրաձգությամբ: Սակայն հենց հիմա եւ, հավանաբար, առաջին անգամ նրա այցը փչացրել է վատ վարքագիծը: Այս մասին The New York Times-ում գրում է Մարկ Լենդլերը:
«Նախագահի կարգավիճակում Ասիա վերջին այցի ընթացքում Օբաման պատրաստվում էր վերջակետ դնել Լաոսում ռազմական ժամանակների ժառանգությանը եւ հաստատել տարածաշրջանի ուղղությամբ ԱՄՆ շրջադարձը: Նախագահի այս շրջագայությունը, ինչպես մյուսները, մանրակրկիտ պլանավորված էր՝ ձեռքբերումների ցուցադրման հաշվարկով. կլիմայի փոփոխությունների ոլորտում Չինաստանի հետ համագործակցություն եւ Չինաստանի հարեւանների հետ ԱՄՆ եռանդուն փոխգործակցություն», նշված է հոդվածում:
Սակայն անկանոն չորս օրվա ընթացքում նախագահը կորցրեց հստակ ուղերձը, որ նրա առաջնորդող խումբը բեմադրել էր: Չինաստանում տեղի ունեցավ ժամանման քաոսային արարողություն, որի ընթացքում օդանավին չմոտեցված սանդուղքը հանկարծ «ճզմեց» գլոբալ տաքացման թեման: Այնուհետեւ Օբաման ստիպված էր հրաժարվել հանդիպել Ֆիլիպինների նոր առաջնորդին՝ անձնական հարթություն տեղափոխած նրա անտանելի բռնկման պատճառով. դաշնակից երկիր, որն ԱՄՆ-ին պետք կգա տարածաշրջանում ազդեցության համար Չինաստանի հետ ապագա մցակցությունում:
«Երեքշաբթի օրը Սպիտակ տունը փորձեց Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպումը չեղարկելու բացասական հետեւանքները սահմանափակել: Օբաման այն իր օրակարգից հանեց՝ լսելով, որ Դուտերտեն իր մասին լկտի քննադատությամբ է ելույթ ունեցել՝ սպառնալով այն կրկնել Օբամայի ներկայությամբ, եթե նա համարձակվի բարձրացնել իր երկրում վերջին ապօրինի սպանությունների հարցը», պարզաբանում է Լենդլերը:
«Իր ժառանգության ողորկմանը ձգտող նախագահի համար այցն, այնուամենայնիվ, մի քանի ճակատներում առաջընթացի հանգեցրեց, հատկապես կլիմայական փոփոխությունների ասպարեզում: Սակայն պատահած անախորժությունները ցուցադրում են, թե ինչպես կարող են վատ պլանավորումը եւ անգամ սովորական անհաջողակությունը արտասահմանում վնասել նախագահի ձեռքբերումները: Առավել վատթարն այն է, որ Դուտերտեի հետ վեճը կապված է ԱՄՆ համար իսկական վտանգի հետ՝ նկատի ունենալով այն նուրբ դերակատարումը, որ Ֆիլիպիններն ունի որպես ԱՄՆ պաշտոնական դաշնակից, որը Պեկինի հետ ավելի վտանգավոր հակամարտության մեջ է ներքաշվել՝ Հարավ-Չինական ծովի նկատմամբ նրա հավակնությունների պատճառով: Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ այդ հանդիպման չեղարկումը նվազագույն չափով էր կապված Օբամայի վիրավորվածության հետ, այն մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ լրատվամիջոցները դրան որպես ներկայացման կվերաբերվեին»,- նշված է հոդվածում:





























