ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ իր վերջին քայլերը չի համարում որպես միակողմանի պատժամիջոցների ընդլայնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության պետի տեղակալ Մարք Թոները:
Նրա խոսքով, Վաշինգթոնը նման քայլերը համարում է «պարզապես միջոցառումներ, որոնք մենք կիրառում ենք արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների դեպքում, որպեսզի երաշխավորենք, որ դրանք դեռեւս կարելի է ամբողջ ուժով կիրառել»:
Թոները նշել է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից ձեռնարկված գործողությունները «եթե կուզեք, ՌԴ-ի նկատմամբ Վաշինգթոնի ավելի վաղ կիրառվող տնտեսական սանկցիաների աշխատանքային իրավիճակի աջակցության ձեւ է»: Նա ընդգծել է, որ «նույնիսկ գոյություն ունեցող պատժամիջոցների պարագայում, մենք մշտապես աշխատում ենք փակել սողանցքերը»:



























