Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի գներն աճել են, հայտնում է  Gazeta–ն։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,56 տոկոսով՝ հասնելով 46,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,40 տոկոսով՝ հասնելով 48,65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: