Ղազախստանում սեպտեմբերի 9-ին սպասում են երկրի վարչապետի հրաժարականին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ղազախստանի կառավարությունում իր աղբյուրները։

«Ուրբաթ նշանակված է կառավարության ընդլայնված կազմով նիստ, որը կընթանա պետության ղեկավարի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում վարչապետ Քարիմ Մասիմովը կլքի իր պաշտոնը»,– հայտնել է աղբյուրը։

Քարիմ Մասիմովը Ղազախստանի վարչապետի պաշտոնին էր նշանակվել 2014-ի ապրիլի 2-ին։

Նշենք, որ հունիսին Աստանայի քաղաքապետ Ադիլբեկ Ջաքսիբեկովը ստանձնել էր Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օրերս սպասվում է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։ Ենթադրվում է, որ նրան փոխարինելու է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։