Դյատլովի լեռնանցքում կհայտնվի զբոսաշրջային արահետ: Հետիոտնի արահետը կանցնի Ասուպիա գետի երկայնքով, որտեղ զբոսաշրջիկները կհասնեն ավտոմեքենաներով:
Տվյալ երթուղին կառուցելու մտադրության մասին հայտնել է Սվերդլովի «Դյատլովի հիշատակին» տարածաշրջանային հասարակական հիմնադրամի տնօրեն Յուրի Կունցեւիչը: Նրա խոսքով՝ արահետը կծածկվի տեղական մանրախիճով: Նախատեսվում է տեղակայել նաեւ տնակներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են սպասել եղանակային վատ պայմանների դեպքում եւ գիշերել վրաններում:
«Մարդիկ չեն զոհվի, չեն ցրտահարվի: Նրանք հստակ կքայլեն արահետով՝ իմանալով, որ 2 կմ հետո սյուն է կանգնեցված, եւս 2 կմ հետո 11 մարդու համար նախատեսված կացարան կա»,- ասել է նա:
1959 թվականի փետրվարի 2-ի գիշերը Հյուսիսային Ուրալով դահուկարշավի ժամանակ անհասկանալի հանգամանքներում զոհվել է զբոսաշրջիկների 9 հոգանոց խումբը՝ Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող Իգոր Դյատլովի ղեկավարությամբ: Լեռնանցքը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգությունը, հետագայում անվանակոչվեց Դյատլովի անունով:




























