Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ազատել են պաշտոնից ու նշանակել Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Բակիտժան Սագինտաեն, գրում է Kazinform–ը:

Մասիմովը Ղազախստանի վարչապետ  է եղել 2007-2012 թթ.: 2012-2014 թթ.  Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավար  է եղել: Նորից վարչապետ է դարձել 2014-ի ապրիլին ու պահպանել այդ պաշտոնը 2015-ի ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումից հետո: