ԱՄՆ բնակիչների 49 տոկոսը կարծում է, որ երկրի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում ահաբեկչությունների կանխման համար, 33 տոկոսն էլ կարծում է, որ հակաահաբեկչական միջոցառումները ոտնահարում են քաղաքացիների անձնական ազատությունները։ Այս մասին են վկայում Pew Research Center–ի հարցման տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հարցման  համաձայն՝ ԱՄՆ բնակիչների 40 տոկոսը կարծում է, որ ահաբեկիչներն ավելի շատ հնարավորություն ունեն ահաբեկչություններ կազմակերպելու համար, քան 2001–ի սեպտեմբերին։ Այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 14 տարում։

Հատկապես Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում մեծացել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, թե ահաբեկիչներն հիմա ավելի մեծ հնարավորություններ ունեն ԱՄՆ–ում զանգվածային հարձակում ձեռնարկելու եւ հաջողությամբ իրականացնելու համար։ Դրանում վստահ է հարցվածների 58 տոկոսը։ Դեմոկրատների շրջանում դրանում վստահ են հարցվածների 31 տոկոսը։

Հարցվածների մեկ քառորդը կարծում է, որ պոտենցիալ ահաբեկիչներն հիմա ավելի քիչ հնարավորություն ունեն ԱՄՆ–ում զանգվածային հարձակում կազմակերպելու համար, իսկ 31 տոկոսը վստահ է, որ իրավիճակը փոխվել է 2001–ից հետո։ Հարցմանը մասնակցել է 1201 մարդ։