Beeline-ը պարգեւատրել է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին. պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հիմնական հաղթողները եւ մրցանակակիրները:
Beeline ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 446 օգտատեր, իսկ քվեարկությանը`28 700։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն առաջին հորիզոնականը զբաղեցրած Անի Սեթյանին հանձնեց գլխավոր մրցանակը` iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած Հայկ Չոմոյանին` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած Հասմիկ Չանախչյանին` Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքի հեղինակ Նարինե Սարգսյանը եւս ստացավ Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները ստացան Beeline Smart հեռախոսներ:
«Ի սրտե շնորհավորում եմ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի բոլոր հաղթողներին: Այս մրցույթն իսկապես աննախադեպ էր մեզ համար թե մասնակիցների թվով, եւ թե ներկայացված հետաքրքիր ու յուրահատուկ աշխատանքներով, որոնք մեզ նույնպես ստիպեցին նորովի նայել «Neo» ծառայությանը: Մրցույթը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մենք արժեքավոր եւ հետաքրքիր նվերներ ենք պատրաստել նաեւ հոկտեմբերին կայանալիք խաղարկության համար, որին կարող են մասնակցել մրցույթի եւ քվեարկության բոլոր մասնակիցները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին եւ մաղթում հաջողություն առաջիկա խաղարկությանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի եւ քվեարկության բոլոր մասնակիցները http://neo.pgtb.me/8826G2 հղումով աշխատանքը ներբեռնելուց կամ քվեարկելուց հետո ստացել են հատուկ կոդ: Մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ եւ Wi-Fi range extender-ներ:
Հիշեցնենք, որ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն եւ Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ ներբեռնել http://neo.pgtb.me/8826G2 հղումով:





























