Ռուսաստանում ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների ասոցիացիան առաջարկել է «լեզվաբանական ոստիկանություն» ստեղծել, որը ռուսերենը կպաշտպանի օտար փոխառությունների առատությունից: Այս մասին «Մոսկվա» գործակալությանն ասել է ասոցիացիայի ղեկավար, ՌԴ նախագահին առընթեր ռուսերենի հարցերի խորհրդի անդամ Ռոման Դոշչինսկին:
Նա ներկայացրել է Ֆրանսիայի օրինակը, որտեղ լեզվի պաշտպանության մասին հատուկ օրենք կա, իսկ այս նախաձեռնությունը նվիրել Գրագիտության միջազգային օրվան, որը նշվում է սեպտեմբերի 8-ին:




























