Մոսկվան լրջորեն մտահոգված է ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներով: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Նրա խոսքով, ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը պետք է խստորեն իրագործվեն: Նա հայտնել է, որ մտադիր է ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների շուրջ իրավիճակը քննարկել Ճապոնիայի արտգործնախարարի հետ: