Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են ռազմագերի Արսեն Բաղդասարյանին
ԼՂՀ-ում Կարմիր Խաչի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը NEWS.am–ի թղթակցի հարցումին ի պատասխան հայտնել է, որ նրան հարազատների հետ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակելու հնարավորություն է տրամադրվել:
«Տեսակցությունը անցել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելում է բանտարկյալներին՝ նրանց կալանքի տակ պահելու, նրանց հետ վարվելաձեւի պայմանների մոնիտորինգ իրականացնելու, նաեւ նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տրամադրելու համար»,- նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014-ի դեկտեմբերի 26-ին:





























