Թարմացման կարիք կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Կառավարությունում սպասվող պաշտոնանություններին։

«Թե որ ոլորտներում կա թարմացման անհրաժեշտություն, մենք դա կքննարկենք։ Անուններ չենք քննարկել, դեպքերից առաջ մի ընկեք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ նոր կառավարությունում չեն բացառվում նաեւ կառուցվածքային փոփոխություններ ոչ միայն կառավարության, այլեւ տարբեր համակարգերում։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել նախորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ պատճառաբանելով, որ իրեն չի հաջողվել վերացնել հասարակության բեւեռացվածությունը: Նոր վարչապետի միակ թեկնածուն Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ խորհրդի նիստում սեպտեմբերի 8-ին հավանություն է տրվել վարչապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրմանը։