Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 05:10-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 34-ամյա վարորդը Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 68-ամյա տղամարդու:

Ըստ Shamshyan.com-ի՝ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով: Վարորդը՝  Վ. Կիրակոսյանը, աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 2-րդ դասակում որպես հրամանատար, կոչումով մայոր է, գտնվել է ոչ սթափ վիճակում։