Հայաստանից արտահանումն աճում է, սակայն մնում է ոչ տեխնոլոգիական: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներն ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
2016-ի առաջին կիսամյակում այն աճել է, բայց նախ՝ անկումից հետո (այդ թվում՝ նաեւ Ռուսաստանում) աճը վերականգնողական էր, երկրորդ՝ արտահանման ծավալում նախկինի պես փոքր է բարձրտեխնոլոգիական ապրանքի կշիռը:
Նշենք, որ 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է՝ 89,9 մլն դոլարից մինչեւ 171,1 մլն դոլար: Մինչդեռ 2014-ի առաջին կիսամյակում (մինչեւ ռուբլու արժեզրկումը) արտահանումը կազմել է 134 մլն դոլար, այսինքն՝ արտահանումը ոչ միայն վերկանգնվել է, այլեւ աճել:
2016-ի առաջին կիսամյակում Հայաստանից ընդհանուր արտահանումը դոլարով արտահայտված աճել է 17,4 տոկոսով (2015-ի առաջին կիսամյակի համեմատությամբ) եւ կազմել է 815 մլն դոլար:



























