Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական հակամարտությունը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Ժնեւում կայացած բանակցությունների ենթատեքստում: Այս մասին հայտնում է Газета.ru–ն:
Նախարարները արտահայտել են «ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ու միջսիրիական բանակցային գործընթացի վերականգնման կարեւորության փոխադարձ ընկալում»:
Ընդ որում նշված է, որ զրույցը կայացել է սեպտեմբերի 9-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ:




























