Մալավիում երկու միկրոավտոբուսների ու շինարարական ինքնաթափի բախման հետեւանքով 15 մարդ է զոհվել ու 40-ն էլ՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուան»:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Մզուզու քաղաքում:

Գործակալության տվյալներով շինարարական ընկերության մեքենան բախվել է երկու միկրոավտոբուսների, որոնցից մեկում դպրոցականներ էին, որոնք Կարոնգա սահմանամերձ շրջան էին ուղեւորվում՝ երգչախմբային փառատոնի:

Նշում են, որ միկրոավտոբուսներից մեկի կտրուկ մանեւրի պահին հետեւի փեղկերը բացվել են, ինչի հետեւանքով էլ ուղեւորները դուրս են թռել ավտոբուսից: