Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագումով պատգամավոր Կարո Փայլանը ելույթ կունենա ԱՄՆ-ի հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը: 

Փայլանը հոկտեմբերի 4-ին Մասաչուսեթսի նահանգի Բելմոնտ քաղաքում կազմակերպված բանավեճի ընթացքում կքննարկի Թուրքիայում եւ Հայաստանում վերջին դեպքերի զարգացումը, հայտնում է  Massis Post-ը:

Անդրադարձ կլինի Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, կքննարկվեն նաեւ Թուրքիայի հայ համայնքի առաջ կանգնած մարտահրավերները, Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները եւ քրդական խնդիրը: