«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Առաջարկը Ազատության հրապարակում հնչեցրել է վարչության անդամ Լենա Նազարյանը։ Նրա խոսքով, Փաշինյանին առաջադրում են իշխանափոխության գործընթացն արագացնելու, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն նպաստելու համար։

Առաջիկայում կուսակցությունը բանակցություններ է սկսելու ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ ստվերային կառավարություն ստեղծելու համար։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե առաջարկը հանրահավաքի մասնակիցների կողմից ընդունվել է ծափահարություններով։

Այժմ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։