Բելառուսում Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններ են ընթանում, հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկությունը տեղի կունենա 6018 ընտրատեղամասերում, որտեղ քվեարկելու է մոտ 7 մլն ընտրող։

Ներկայացուցիչների պալատի 110 տեղին հավակնում է 484 թեկնածու։ Խորհրդարանի անդամների լիազորությունների ժամկետը 4 տարի է։