Ամերիկյան կապի  Sirius XM-5 արբանյակը տիեզերք է թռել «Պրոտոն-Մ» հրթիռակրով:

Դաշնային տիեզերական գործակալության տվյալներով, «մեկնարկից մինչեւ սարքավորման անջատումը տեւելու է 9 ժամ 12 րոպե»:

Արբանյակի անջատումը հրթիռակրից հաջող է անցել:

Sirius XM-5 տիեզերական սարքը ստեղծվել է Space Systems/Loral ընկերության պատվերով արբանյակային հեռարձակման SIRIUS XM Radio ամերիկյան օպերատորի համար, որի ծառայություններից օգտվում են 20 մլն շարժական եւ ստացիոնար բաժանորդներ: Արբանյակի աշխատանքի ժամկետը տիեզերքում կազմելու է 15 տարի: Արբանյակի քաշը կազմում է 5980 կգ: