Կամչատկայում ձերբակալել են ապօրինի խաղային բիզնեսի կազմակերպիչներին: Երկրամասի մայրաքաղաքի երեք բնակիչները ղեկավարում էին մի քանի ակումբներ, որոնք գտնվում են Պետրապավլովսկում ու Ելիզովայում, հայտնում է Kam24-ը:
«Մի քանի ամիս շարունակ ոստիկանության աշխատակիցները փաստագրում էին երկրամասի կենտրոնի երեք բնակիչների ստեղծած խմբի ապօրինի գործունեության վերաբերյալ փաստերը: Բիզների կազմակերպիչներից ամենատարեցը 52 տարեկան է, մյուս երկուսն էլ համապատախանաբար 27 ու 25 տարեկան են: Այս տարվա մարտից օգոստոս ժամանակահատվածում օպերատիվ աշխատակիցները մի քանի խաղային հաստատություն են փակել Պետրապավլովսկ- Կամչատկայում, մեկը՝ Ելիզովայում»,- հայտնել են երկրամասի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունից:
Ակումբներից առգրավված սարքավորումը ուղարկվել է փորձաքննության, որը անցկացվում է Կամչատկայի սահմաններից դուրս: Ըստ մասնագետների եզրակացության՝ այս սարքավորումը օգտագործվում է մոլախաղերի համար: Այս փաստերի հիման վրա հարուցվել է հինգ քրեական գործ:
Նախօրեին ոստիկանները ԱԴԾ ու Քննչական կոմիտեի իրենց գործընկերների հետ միասին փակել են Պետրապավլովսկ Կամչատկայի տարածքում գտնվող եւս մի քան խաղատուն: Ապօրինի բիզնեսի կազմակերպիչներին ձերբակալել են: Պարզվել է, որ հանցախումբը ինտերնացիոնալ է: 52–ամյա տղամարդը ծնունդով Հայաստանից է, 27-ամյան՝ Վրաստանից, իսկ 25-ամյան՝ Ռուսաստանից: Խուզարկությունների ընթացքում նրանց մոտից առգրավել են 30 խաղային ավտոմատ ու ավելի քան երեք միլիոն ռուբլի:
Պետրապավլոսկի բնակիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 171.2 հոդվածով «Կազմակերպված խմբի կողմից մոլախաղերի ապօրինի կազմակերպում ու անցկացում»
Հոդվածը նախատեսում է մինչեւ 6 տարի ազատազրկում ու մինչեւ 1 մլն ռուբլի տուգանք:



























