ՀՀ իշխանությունները նորից իրենց ապահովել են խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում տեղերի մեծամասնությունը։
Պահպանվել է սահմանված կարգը, որի համաձայն՝ հանձնաժողովի 12 անդամներից 6–ը ՀՀԿ պատվիրակներ են, 2-ը՝ ԲՀԿ, իսկ մնացած խմբակցություններն ունեն մեկական պատվիրակ։ Ինչպես սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իրենք չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը հաշվում է ոչ միայն ԱԺ խոսնակի, մշտական հանձնաժողովների նախագահների, այլ նաեւ մի շարք պետաքկան պաշտոնյաների՝ գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի, ԿԲ նախագահի քվեարկության ժամանակ պատգամավորների ձայները։





























