Արագածոտնի մարզում օրեր առաջ տղամարդը ինքնասպանություն է գործել՝ նռնակը ձեռքի մեջ պայթեցնելով:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ: