Հնարավորության դեպքում անհրաժեշտ է դատախազների աշխատավարձը բարձրացնել: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, այս մասին ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, որը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին:
Նրա խոսքով՝ հանրապետությունում գործող 337 դատախազները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, եւ դատախազի աշխատանքն արժանի է հարկատուների վճարումներին: Նրանց աշխատանքը բարդ է եւ անչափ պատասխանատու: «Իհարկե, դատախազները պետք է հոգան իրենց նվազագույն պահանջները: Իսկ ապագայում, երբ դա թույլ կտա երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ես հանդես կգամ դատախազների պայմանները հետագայում եւս բարելավելու առաջարկով»,- ասել է Դավթյանը:
Նշենք, որ դատախազների նվազագույն աշխատավարձը 264 հազար դրամ է (հաստիքը 66 հազար դրամ է՝ 4 գործակցով, որը դոլարով վերահաշվարկելու դեպքում կազմում է մոտ 550 դոլար):





























