Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշներին եւ շրջվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են դիմել նաեւ ճանապարհի եզրին կանգնած երկու տղամարդ:

Կատարվում է քննություն: