Երեւան-Երասխավան ավտոճանապարհին սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով ուղեւորներից 21-ամյա Յ. Սեդրակյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, NEWS.am-ին տեղեկացրին Արտաշատի հիվանդանոցից:
Ավտովթարից տուժած մյուս ուղեւորն ու վարորդը տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


























