Ընդդիմության հորինված մեղադրանքները ուշադրության արժանի չեն: Այս մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որը լի էր՝ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հասցեին սարկազմով:

«Թող ընդդիմությունը քննադատի, բայց եթե հարցերը հորինված են, ապա խոսելու բան չկա»,- ասել է Սահակյանը: