Պետք չէ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծել՝ շարքային ուսուցչին կամ բժշկին պատժելով ծնողից կամ հիվանդից ստացած «բոնբոներկայի» համար: Այս մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում ասել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինա Բիշարյանը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազի պաշտոնին Արթուր Դավթյանի թեկնածության քննարկման ժամանակ:

Բիշարյանի խոսքով նման «վհուկների որսի» ժամանակ շարքային աշխատակիցներին են բռնում, բայց խոշոր չինովնիկներին ոչ ոք չի հասնում: «Դրա համար էլ պետք է մառախուղից դեպի լույս դուրս գալ, թեկուզեւ ռիսկի գնալով»,- հավելել է նա: