Ի դեմս դատախազության գործ ունենք ոչ թե օրինականության պաշպանի, այլ կոռուպցիոն համակարգի անվտանգությունը ապահովող կառույցի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

«2015թ. դեկտեմբերի հանրաքվեից հետո 205 հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:  79 քրգործ էր հարուցվել, 46 գործ դատարան էր ուղարկվել, 38 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ էր կայացվել: Որոշ դեպքերում` բռնության կիրառում, արձանագրության կեղծում է եղել: Ո՞ր մեկը կալանավորվեց: Նրանք բոլորը խուսափեցին արդարադատությունից: Դատախազն էլ չառարկեց արագացված կարգով գործերի քննություններին: Դա ապացուցում է, որ հանցագործությունների դեմ պայքերելու կոչված ամենալուրջ լիազորություներ ունեցած մարմինն ինքն է զբաղվել ընտրակեղածարարության կազմակերպված բնույթը պարտակելու գործով»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հորդորեց առաջիկա ՏԻՄ ընտրություններում ուղղել դատախազության սխալները եւ թույլ չտալ կեղածարարություն:

«Եթե կցանկանաք զարմացնել հայ հասարակությանը եւ ցույց տալ, որ դատախազությունը գտնվում է օրենքի պահպանման բարձունքի վրա, ապա այդ խոպան դաշտը ձերն է, քշտեք ձեր ձեռքերը եւ անցեք գործի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: