Հայաստանի էկոնոմիայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքում է լուրերը, թե ինքն առաջիկայում նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Այսօր` սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր վերանշանակմանը, Արծվիկ Մինասյանը հորդորեց սպասել. «Կգա ժամանակը, կիմանաք»: Լրագրողների այն հարցին, թե անհանգիստ չէ, որ կարող է կորցնել պաշտոնը, նա ասաց. «Իհարկե, ոչ»:

Նշենք, որ խոսակցություններ կան, որ Արծվիկ Մինասյանը նոր կառավարությունում փոխարինելու է Արտեմ Ասատրյանին: