Եթե վարչապետը հյուսիսից է հայտնվել, ապա մի օր էլ կարող է հարավից հայտնվել: Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանն այսպես է կատակել՝ պատասխանելով «Գազպրոմ» ընկերությունում նախկինում ղեկավար պաշտոն զբաղեցրած Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին լրագրողների հարցին:

«Բայց, իհարկե, վարչապետը պետք է Հայաստանի բնակիչ լինի»,- հավելել է նա:

«ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը մտածում է ոչ միայն կուսակցական խաղերի, այլեւ երկրի զարգացման մասին: Երկիրը պետք է առաջ շարժվի բարենպաստ տարբերակներով»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը: