Տիգրան Հակոբյանը սեպտեմբերի 15-ին ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։

Խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ քվեարկության արդյունքում Տիգրան Հակոբյանի օգտին է քվեարկել 105 պատգամավոր, դեմ են եղել 4-ը, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը։