Երեւանում սեպտեմբերի 15-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարանի» մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ավտոմեքենան դուս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կանգառում կանգնած քաղաքացիներից մեկին, այնուհետեւ շրջվել է ձորը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ shamshyan.com-ի՝ Mercedes-ի վարորդը կին է եղել: Ներկաները նշել են, որ վրաերթի ենթարկվածը ոստիկանության աշխատակից է, ով կանգառոմ կանգնած մեկ այլ հետիոտնի փրկել է, երբ նկատել է, որ Mercedes-ը մեծ արագությամբ գալիս է դեպի կանգառ և նա, ճիշտ կողմնորոշվելով, կին հետիոտնին կարողացել է կանգառից դուրս հանել, սակայն վերջին պահին փրկելով հետիոտնի կյանքը, ինքն է վրաերթի ենթարկվում։


























