Կառավարության նիստում ելույթները պիտի լինեն առավելագույնս լակոնիկ: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ելույթից հետո, երբ վերջինս ավարտեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման եւ հանրահռչակման 2016-2020 թթ ռազմավարության ներկայացումը:

«Իսկ նախկինում նման ընթացակարգ չկա՞ր: Որովհետեւ ելույթը կարդալուց այնպիսի տպավորություն էր, որ չկար», - հետաքրքրվեց Կարապետյանը:

«Կար, բայց բավարար չէր», - պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:

«Ես ինչ եմ առաջարկում զեկուցողներին. քանի որ մենք անցնում ենք համապատասխան ատյաններ եւ չգիտենք ինչի մասին է զեկույցը, մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է», - նշեց վարչապետը: