Վաշինգտոնի խոսքային վարագույրի նպատակը Սիրիայի վերաբերյալ պարտավորությունների իր մասի չկատարումը թաքցնելու մտադրությունն է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը` մեկնաբանելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների կողմից Ռուսաստանին ուղղված` Սիրիայի վերաբերյալ իր պարտականությունները չկատարելու մեղադրանքները, հայտնում է RNS-ը:
Նրա խոսքով, Ռուսաստանը հենց առաջին րոպեներից կատարում է Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմի իրականացումն ապահովելու իր պարտականությունները: Նա նշել է, որ դրանց իրականացման երրորդ օրվա արդյունքում «միայն սիրիական բանակն է պահպանում լռության ռեժիմը»: «Մինչդեռ, ԱՄՆ-ի առաջնորդած «չափավոր ընդդիմությունը» մեծացնում է բնակելի թաղամասերի գնդակոծությունների թիվը: Ավելին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Վաշինգտոնի բառային վարագույրի նպատակը պարտավորությունների իր մասի չկատարումը թաքցնելն է: Նախ եւ առաջ` «չափավոր ընդդիմության» եւ ահաբեկիչների կազմավորումները տարանջատելու առումով», — հայտնել է գեներալը:





























