Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլբենկյան եւ Հր. Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: