Հայաստանի երեխաները պետք է ընտանիքներում ապրեն, այլ ոչ թե մանկատներում: Այս մասին սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով սոցիալապես խոցելի երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման ռազմավարությունը:

Ռազմավարության գլխավոր նպատակը մանկատների բեռնաթափումն է ու առավելագույն աջակցությունը հարազատ ընտանիքներին (որպեսզի նրանք հնարավորություն ունենան հոգ տանել իրենց երեխաներին) ու որդեգիր ընտանիքներին (որպեսզի նրանք խնամքի հնարավորություններ ու գիտելիքներ ստանան): Աշխատանքի նախարարությունը կուժեղացնի նաեւ երեխաների համար պատասխանատու սոցաշխատողների նախապատրաստումը եւ պրոֆիլային ՀԿ-ների հետ աշխատանքը: