ՀՀ կառավարությունը կհետաձգի «Շանթ» հեռուստաընկերությունից ԱԱՀ–ի գանձումը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ընկերությունը HD-հեռուստատեսության համար սարքավորումներ է ներմուծում։ Ընդհանուր ներդրումային ծրագիրը կազմում է 2.45 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակներում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ։