Գլխավոր դատախազի ընտրությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում ավտորիտար ռեժիմ է գործում։ Այս մասին սեպտեմբերի 16-ին՝ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, որոնցից 97-ը կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։ «Եվ դա այն դեպքում, որ Արթուր Դավթյանը բոլորին համոզում էր, թե պատասխանատվություն չի կրում օրենքի ուժի կիրառման համար։ Նա հայտարարել էր, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, մինչ բազմաթիվ քաղաքացիներ ճաղերի հետեւում են հենց իրենց քաղաքական հայացքների համար»,– ասել է Փոստանջյանը։
Նա նշել է, որ վերջին իրադարձությունների ժամանակ նման մարդկանց թիվը մի քանի անգամ աճել է։ «Եվ երբ այսօր մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա այն չհարգելու գլխավոր ցուցանիշը քաղբանտարկյալներն են»։





























