ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Սիդորովին եւ նրա հետ քննարկել հոկտեմբերի 14-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ դրան նախորդող՝ կանոնադրական մարմինների նիստի օրակարգերում ներառված՝ ռազմական համագործակցությանն առնչվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ ՀԱՊԿ պաշտպանական բաղադրիչի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններին: