Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 58 համարի երթուղային ավտոբուսում 55-ամյա Հայկուհի Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:


























