Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կասկածելի է համարում այն փաստը, որ Ռուսասանը հանրապետությանը չի հանձնում Սմոլենսկի մոտ աղետի ենթարկված նախագահական Տու-154Մ ինքնաթիռի բեկորները: Այդ մասին նա հայտնել է Վարշավայում Նախագահական պալատում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ես զարմացած եմ, որ Ռուսաստանը չի ուզում հանձնել այդ բեկորները: Այդ փաստը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս ոչ ՌԴ-ի օգտին: Նորմալ պայմաններում նա, ով թաքցնելու բան չունի, նման իրավիճակում ուղղակի վերադարձնում է այլ պետության   սեփականությունը», - ասել է նա: Նրա խոսքով, չնայած ինքնաթիռը ռուսական արտադրության է` «Տուպոլեւ», բայց դա լեհական սեփականություն է:  «Լեհաստանը գնել է դա: Այդ պատճառով ԶԼՄ-ներում, Լեհաստանում, միջազգային թատերաբեմում հարց է առաջանում, թե ինչու Ռուսաստանը վեց տարի անց չի ուզում վերադարձնել լեհական սեփականությունը», - ասել է Դուդան:

Լեհաստանի նախագահի Տու-154Մ ինքնաթիռը 2010 թվականի ապրիլի 10-ին աղետի էր ենթարկվել Սմոլենսկի մոտ: Ողբերգության հետեւանքով զոհվել էին ինքնաթիռում գտնված բոլոր  96 մարդիկ, այդ թվում` հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկին: