Պակիստանում մզկիթում ահաբեկչական գործողության զոհերի թիվն աճել է մինչեւ   25 մարդ, ավելի քան 30 վիրավոր կա: Reuters-ը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով փլվել է շենքի մի մասը, տեղի իշխանությունները դեռեւս փլատակներից հանում են զոհվածների մարմինները: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչը, որը մզկիթ է ներխուժել ուրբաթ օրվա աղոթքի ընթացքում, պայթեցրել է իրեն: Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար: