Եգիպտոսը «Միստրալ» դասի ֆրանսիական երկրորդ ուղղաթիռակիր նավն է ստացել, հայտնում է France Bleu-ն:
Ուղղաթիռակիր «Անվար Սադաթ» նավը Սեն Նազերի նավահանգիստը կլքի հաջորդ շաբաթվա սկզբին` Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի հետ համատեղ զորավարժանքներ անցկացնելու համար, մինչեւ Ալեքսանդրիա վերադառնալը: Նավն անվանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Անվար ալ-Սադաթի պատվին: Առաջին «Միստրալը» եգիպտական Ալեքսանդրիա նավահանգիստ է եկել հունիսի 23-ին:





























