Հայ հեղափոխական դաշնակցությունը չի վախենում Հայաստանի նոր վարչապետի պահանջկոտությունից: Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ են նոր կառավարությունը եւ Կարեն Կարապետյանն իրենց դիտողություններով այնպիսի պայմաններ ստեղծել, որ ՀՅԴ-ին ստիպեն ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից, Ռուստամյանը նշել է. «Մենք չենք վախենում պահանջկոտությունից: Մենք ցանկանում ենք, որ մշտապես այդպես լինի: Եթե վարչապետը պահանջկոտ է, ապա միայն կողջունենք: Մենք մեր նախարարներին չենք ասում, որ իրենք կառավարությունում պաշտպանված են ՀՅԴ անդամ լինելով: Նրանք, առաջին հերթին, իրենց գործով, իրենց պրոֆեսիոնալ ունակություններով են պաշտպանված»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության նիստին նոր վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատել էր դաշնակցական Արծվիկ Մինասյանի գլխավորած Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը: