Զամբիայի հյուսիսում` Սերենժ քաղաքում ուրբաթ տեղի ունեցած երկու վթարը  24 մարդու կյանք են խլել, հայտնում է «Սինհուան»: 

Գրեթե 70 ուղեւորով ավտոբուսը չի կարողացել շրջադարձ կատարել եւ շրջվել է, 21 մարդ տեղում զոհվել է: Եվս երեք մարդ` դեպքի վայր եկած ճանապարհային անվտանգության ուժերի եւ հրշեջ ծառայության ներկայացուցիչներ զոհվել են, երբ նրանց մեքենային բեռնատար է հարվածել:  Նրանց աշխատակիցներից չորսը վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց են տեղափոխվել: 

Ներկայումս մնացած ուղեւորներին ավտոբուսի տակից հանելու գործողություն է իրականացվում: