9-ամյա տղային մահացած են գտել արեւմտյան Վիրջինիա նահանգում գտնվող նրա տանը, մի քանի ամիս շարունակ իր համադասարանցիների ծաղրուծանակին ենթարկվելուց հետո տղան, ըստ երեւույթին, ինքնասպան էր եղել, հայտնում է Americaru–ը

Ջեքսոն Գրաբբի մարմինը ննջասենյակում նրա քույրն է գտել: Նա մտել է սենյակ՝ հույս ունենալով բարձրացնել եղբոր տրամադրությունը՝ ցույց տալով փողոցում իր գտած գորտին: Երեւում էր, որ վիրավորումները տղան ինքն է իրեն հասցրել, բայց մահվան ճշգրիտ պատճառը կորոշվի դիահերձումից հետո:

Երրորդ դասարանցի տղայի ընտանիքի անդամների խոսքով տղան ամիսներ շարունակ ստիպված է եղել դիմակայել խուլիգաններին, որոնք դարանակալում էին նրան տան մոտ ու խնդիրներ ստեղծում դպրոցում: Գրաբբի հարազատները ցնցված են նրա մահից ու ի վիճակի չեն հաշտվել իրենց կորուստի հետ: Դպրոցի աշխատակազմն ու դպրոցական օկրուգի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը: